«Թուրքիայի նման հարևանին սիրաշահելը հանգեցնում է ոչնչի». թուրքագետը՝ Փաշինյանի ստրասբուրգյան լռության մասին

«Վատ է, որ հատկապես այս օրերին, երբ առիթ է ընձեռում, որ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ Եվրոպայում խոսի Ցեղասպանության մասին, բայց չի անում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում քննարկվող հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը Ստրասբուրգում չխոսեց Ցեղասպանության մասին։

«Անցյալում էլ մեր նախկին առաջնորդները չէին փայլում այս առումով, բայց այս անգամ, թվում է՝ ավելի է խամրում»,- հավելում է Լոքմագյոզյանը ու հիշեցնում, որ ժամանակը ցույց է տվել, որ Թուրքիայի նման հարևանին սիրաշահելը հանգեցնում է ոչնչի։

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930