Բաժիններ՝

ԱՄՆ-ն այլևս մյուս երկրներին դուրս չի բերի իրանական «նավթային» պատժամիջոցների գործողությունից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մայիսի սկզբից այլեւս մյուս երկրներին դուրս չբերել Իրանից նավթի գնման իր պատժամիջոցների գործողությունից: Այդ մասին ասված է գրավոր հայտարարության մեջ, որն ապրիլի 22-ին տարածել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Այս որոշումն ուղղված է այն բանին, որ զրոյի հասցվի իրանական նավթի արտահանումը՝ իրանական ռեժիմից զրկելով եկամուտների հիմնական աղբյուրից»,-նշվում է հայտարարության մեջ:

Պետքարտուղար Մայքլ Փոմպեոն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է արագացնել Թեհրանի վրա տնտեսական ճնշման միջոցների կիրառումը, քանի դեռ Իրանը չի նստել ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930