Բաժիններ՝

Կահիրեում տեղի է ունեցել Եգիպտա-եվրոպական խորհրդի հերթական հանդիպումը

Կահիրեում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Եգիպտա-եվրոպական խորհրդի հերթական հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են Եգիպտոսի և եվրոպական երկրների միջև համագործակցության հեռանկարները։

Միջոցառմանը մասնակցել են Եգիպտոսում Հայաստանի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի դեսպանները, մեծ թվով խոշոր գործարարներ, հեղինակավոր տնտեսագետներ, ինչպես նաև ներկա և նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և դեսպաններ։

ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, Եգիպտոսի հետ տնտեսական համագործակցության համար առավել հեռանկարային ուղղությունները։ Կարեն Գրիգորյանն ընդգծել է նաև Եգիպտոսի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի պայմանագրի ստորագրման դրական ազդեցությունը երկկողմ առևտրատնտեսական կապերի վրա։

Միաժամանակ ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանից դեպի Եգիպտոս տարեցտարի աճող զբոսաշրջության ծավալներին, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերին՝ կարևորելով դրանք երկու բարեկամ երկրների միմյանց նկատմամբ ճանաչողության բարձրացման տեսանկյունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930