Բաժիններ՝

Իրանն սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին հայտարարել է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով: Այդ մասին հայտնել է «Ֆարս» իրանական գործակալությունը:

«Միջազգային իրավունքի համաձայն, Հորմուզի նեղուցը ջրային ճանապարհ է, եւ եթե մեզ թույլ չտան դրանից օգտվել, մենք այն կփակենք»,-գործակալությունը մեջբերել է Թանգսիրիի խոսքը:

Անցյալ տարվա վերջին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սպառնացել է խոչընդոտել Պարսից ծոցի շրջանից նավթի արտահանմանը, եթե ԱՄՆ-ն Իրանին խանգարի սեփական նավթը վաճառել պատժամիջոցների շրջանակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս