Մեկ օրում ավելի քան 1200 փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից: Այդ մասին ասված է հակամարտող կողմերի հաշտեցման եւ վերաբնակված փախստականների նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք է վերադարձել 1203 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 392 մարդ (118 կին, 200 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 811 մարդ (243 կին, 414 երեխա)»,-ասված է տեղեկագրում: Նշվում է, որ օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 87 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: