Բաժիններ՝

Ադրբեջանում կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Ադրբեջանում մայիսի 1-3-ը կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք կրում են «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք -2019» անվանումը: Այդ մասին հայտնում է yerkir.am-ը:

Զորավարժությունների նպատակն է հասնել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգմանը շտաբների համատեղ ծրագրերի մշակման ճանապարհով, անձնակազմի մարտունակության մակարդակի բարձրացմանը և համատեղ գործողություններ անցկացնելու հմտությունների զարգացմանը:

Զորավարժություններին կմասնակցեն անձնակազմը, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր, ականանետեր, ՌՕՈւ տրասպորտային ուղղաթիռներ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930