Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստը վարելիս, համաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այն տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ղարաբաղյան հիմնահարցի քննարկման հարթակ չէ։
Հարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը, որը պաշտոնն ստանձնել է մայիսի 10-ին, կազմել է 80,6 տոկոս:
«Ինձ թվում է, որ ինչքան այնտեղ լարվի ներքաղաքական իրավիճակը, այնքան սահմանին նրանց ակտիվությունը կավելանա»։
Հարավային Կորեայի նոր կառավարությունը մտադիր է զարգացնել կապերը ԿԺԴՀ-ի հետ՝ չնայած նրա կողմից իրականացվող՝ բալիստիկ հրթիռների արձակումներին:
Գրոհայինները կրակ են բացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի, ինչպես նաև Դեյր-էզ-Զոր ու Դերաա քաղաքների ուղղությամբ. կան զոհեր: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է սիրիական մալուխային հեռուսատեսությունը:
Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:
Ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործում պատասխանատվություն ստանձնած թուրք Ալփարսլան Չելիքը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման զենքի անօրինական կրման համար:
«ԵԱՀԿ-ի կատարած հայտարարությունն այն մասին, որ հրթիռային գնդակոծումը կատարվել է Ադրբեջանի կողմից, պլյուս էր մեզ համար։ Սա 25 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց»
Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիզ Նամազլըի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարության հետ այդ երկրի դեմ ներկայացված 5 նոր բողոքի վերաբերյալ հաղորդակցություն է սկսել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կարծում է, որ Կատալոնիայի իշխանությունները պետությանը, ժողովրդավարությանը եւ իսպանացիներին շանտաժի են ենթարկում՝ օրինագիծ մշակելով Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախանալու մասին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 29-ին Փարիզում կընդունի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին:
Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են «իրանատեցության» տարածման մեջ, որը կոչված է Մերձավոր Արեւելքում զենքի վաճառքի ավելացմանը, ինչպես նաեւ «վտանգավոր ահաբեկիչներին» զենք վաճառելուն, տեղեկացնում է Press TV հեռուստաալիքին:
Վրաստանը եւ Ադրբեջանը համագործակցության մեծ ներուժ ունեն պաշտպանության բնագավառում, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
Թուրքիայի և Գերմանիայի միջև Ինջիրլիքի ռազմաբազայի հետևանքով լարված հարաբերությունների պարագայում մի շարք գերմանացի պատգամավորներ այս շաբաթ այցելություն են իրականացնելու Թուրքիա:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ավանդ ներդնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ ամրապնդել տնտեսական փոխգործակցությունը։
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Թրամփի դիմավորման արարողությունն ուղիղ եթերում հեռարձակել են իսրայելական հեռուստատեսության բոլոր կենտրոնական ալիքները։
Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին, փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեթ Շիմշեքը:
«Մեզ անհրաժեշտ է ԳՈԷԼՌՈ-2 ծրագիր,-հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Հարյուր տարի առաջ բոլորի համար պարզ էր, որ Էլեկտրիֆիկացումը թույլ կտա իրականացնել արդյունաբերական ճեղքում: Այսօր աճի գլխավոր դրայվերը դիգիտալիզացիան է»:
«Այս ձևաչափերը թույլ են տալիս Հայաստանի դերակատարությունը մեծացնել մեր ողջ տարածաշրջանում»։
Ուկրաինայի քաղաքացիների համար Եվրամիության այցագրային ռեժիմի ազատականացումը կսկսի գործել հունիսի 10-ից:
«Չեմ կարծում, որ պատահական էր հենց Իրանի նախագահի ընտրության օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելությունը տարածաշրջանում Իրանի ախոյան երկիր՝ Սաուդյան Արաբիա։ Մերձավոր Արևելքում Իրանը կունենա շատ ամուր դիրքեր, կշարունակի իր գործունեությունը սիրիական գործընթացներում, պահպանելու է զգալի ազդեցության լծակներ Արաբական թերակղզում, և այլն»։
Իրաքի իշխանությունները որոշում են կայացրել մայիսի 21-ից դադարեցնել լոլիկի ներմուծումը Թուրքիայից:
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան գլխավորել է Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ):
Բրյուսելը ցանկանում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումից 11 օր հետո, որոնք նշանակված են հունիսի 8-ին:
Անկախ պետությունների համագործակցության հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ուժերի ու միջոցների կազմը բավարար է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել:
Ինտեգրացիոն գործընթացների համար Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրներին անհրաժեշտ է կարգավորել գործընկերությունը միջազգային մյուս կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ:
Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է:
Սուդանի 750 000 բնակիչ ունեցող Նուբա լեռնային շրջանում մշտական աշխատող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողներին պատմեց, թե ինչպես կարելի է հաջողության հասնել սահմանափակ հնարավորություններով: