Բաժիններ՝

Ալժիրի ոստիկանությունը ձերբակալել է 5 միլիարդատիրոջ

Ալժիրի ոստիկանությունը ձերբակալել է 5 միլիարդատիրոջ: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ նրանցից 4-ը եղել են նախկին նախագահի մտերիմները:

Մեծահարուստները ձերբակալվել են հակակոռուպցիոն գործի շրջանակում: Մասնավորապես, նրանց մեղադրում են «պետության հետ կնքած պայմանագրով պարտավորությունները չկատարելու և իրենց ազդեցությունը օգտագործելու» համար:

Ապրիլի 2-ին զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում նախագահ Բուտեֆլիկան հայտարարել էր, որ հեռանում է պաշտոնից: Հաջորդ օրը Ալժիրի Սահմանադրական խորհրդի անդամները հաստատեցին նրա հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930