Բաժիններ՝

Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի նոր հրամանատար է նշանակվել

Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բրիգադի գեներալ Հոսեյն Սալամիին նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նոր հրամանատար: Այդ մասին հայտնել է իրանական հեռուստատեսությունը:

Սալամին ԻՀՊԶ-ի հրամանատարի պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարիին: Ջաֆարիի պաշտոնանկության եւ ԻՀՊԶ-ի նոր հրամանատարի նշանակման պատճառները չեն ճշտվում: Հրամանատարի փոխարինումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ԻՀՊԶ-ն հայտարարեց ահաբեկչական կազմակերպոություն:

ԱՄՆ-ը ԻՀՊԶ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառել է ապրիլի 16-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս