
Զելենսկու շտաբում նշել են այն օրինագծերը, որոնք առաջինն են մտցնելու Ռադա

Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը նշել է այն ութ օրինագծերը, որոնց վրա այժմ աշխատում է իրենց թիմը, որպեսզի դրանք որքան կարելի է շուտ մտցվեն խորհրդարան:
«Մենք աշխատում ենք այն օրինագծերի վրա, որոնք Զելենսկու նախագահ դառնալուց հետո խորհրդարան են մտցվելու արագ իրացման համար»-Ռազումկովի խոսքը մեջբերում է «Գրոմադսկե ՏՎ»-ի («Հանրային ՏՎ») կայքը:
Նա նշել է, որ նախագծերի վրա աշխատել են ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ աշխատելու են մեկ շաբաթ անց:
«Դրանք ժողովրդաիշխանության, ուղղակի ժողովրդավարության նորմերի ընդլայնման, պատգամավորական անձեռնմխելիությունը, նախագահական անձեռնմխելիությունը հանելու մասին, ժողովրդական պատգամավորին հետ կանչելու մասին, դատարանների անձեռնմխելիության մասին եւ պաշտոնազրկման մասին օրինագծերն են, որոնք առաջինն են ներկայացվելու խորհրդարան»,-պատմել է Ռազումկովը:
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել Է ապրիլի 21-ին: Դրան մասնակցել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ առաջին փուլի առաջատար Զելենսկին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Զելենսկին ընտրությունների առաջատարն է՝ ընտրողների ձայների ավելի քան 73 տոկոսը հավաքելով արձանագրությունների 97,04 տոկոսի տվյալների ամփոփումից հետո, հաղորդել է ՌԻԱ նովոստին: