Բաժիններ՝

Չինաստանը դեմ է արտահայտվել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի «նավթային» պատժամիջոցներին

Չինաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել Միացյալ Նահանգների կողմից իրանական նավթ ներմուծող երկրների վրա ճնշում գործադրելու միակողմանի միջոցներին: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Մենք միանշանակ դեմ ենք ԱՄՆ-ի միակողմանի միջոցներին եւ ամերիկյան «երկար ձեռքի իրավասությանը»,-նշել է նա՝ հերթական մամուլի ասուլիսում մեկնաբանելով իրանական «նավթային» պատժամիջոցների գործողությունից առանձին պետությունների, այդ թվում՝ Չինաստանի դուրս բերումը դադարեցնելու Վաշինգտոնի մտադրությունների վերաբերյալ արեւմտյան լրագրողի հարցը:

ՉԺՀ-ի կառավարությունը մտադիր է ակտիվ կառուցողական ներգործություն ունենալ հանուն շուկայի կայունության՝ նպատակ ունենալով պաշտպանել իր ազգային ձեռնարկությունների օրինական իրավունքները»:

Ինչպես ապրիլի 21-ին հայտնել Է The Washington Post թերթը, վկայակոչելով Պետդեպարտամենտի իր աղբյուրները, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ապրիլի 22-ին կհայտարարի, որ Միացյալ Նահանգները մայիսի 2-ից մյուս երկրներին այլեւս դուրս չի բերելու իրանական «նավթային» պատժամիջոցների գործողությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս