Տուսկը և Յունկերը մոտալուտ հանդիպում են ակնկալում Զելենսկու հետ
Եվրախորհրդի եւ Եվրահանժնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկը եւ Ժան-Կլոդ Յունկերը Վլադիմիր Զելենսկուն հղած համատեղ նամակում նրան շնորհավորել են նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մոտալուտ հանդիպման հույս են հայտնել:
«Մենք կցանկանայինք անկեղծորեն նախագահի հաջող պաշտոնավարում մաղթել ձեզ եւ հույս ունենք ձեզ հետ հանդիպել համատեղ համաձայնեցված մոտակա ժամկետում»,-ասված է նամակում:
Դրանում նաեւ նշվում է, որ Զելենսկին «կարող է ակնկալել ԵՄ-ի մշտական եւ հաստատուն աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է ապրիլի 21-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրությունների 97,04 տոկոսի տվյալների ամփոփումից հետո Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հավաքում է ընտրողների ձայների 73,15 տոկոսը, պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն՝ 24,52 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: