
Ինդիանապոլիսում տղամարդը Դոնալդ Թրամփի ուղղությամբ հեռախոս է նետել

Ինդիանա նահանգում տղամարդն իր բջջային հեռախոսը նետել է ԱՄՆ նախագահի վրա, երբ երկրի ղեկավարը բարձրացել է բեմ՝ Ազգային հրաձգային ասոցիացիայի առաջ ելույթ ունենալու համար:
Ինչպես հաղորդում է Fox News-ին, Ինդիանայի իրավապահ մարմինները հաղորդել են, որ նախագահի վրա հեռախոս նետած տղամարդը Ուիլյամ Ռոուզն է: Աղբյուրը հավելել է, որ դեպքի ժամանակ Ռոուզը հարբած է եղել:
Հեռուստաալիքի՝ գաղտնի ծառայությունից ստացած հաղորդագրությունում նշվում է, որ մոտավորապես 12:30-ին նախագահ Դոնալդ Թրամփը Ինդիանոպոլիսում միջոցառման է եղել:
«Երբ նախագահը բարձրացել է բեմ, մինչև ելույթը, մարդկանց միջից բեմի հակառակ մասում բջջային հեռախոս է ընկել: Դահլիճից մարդ է հեռացվել և հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գաղտնի ծառայությունը դեռևս պարզում է, արդյոք Ռոուզի արարքը սպառնալիք էր նախագահի համար:
Մերիոն շրջանի ոստիկանության բաժանմունքը նույնպես հաղորդագրություն է տարածել, այն մասին, որ իրենք աջակցում են գաղտնի ծառայությանը:
Ուիլյամ Ռոզը համապատասխան հաստատություն է տեղափոխվել հոգեկան վիճակի ստուգման համար:
https://www.youtube.com/watch?v=Iq8ieXAc9A8