Ամենաշատը ինչի՞ց են մարդիկ մահանում Թուրքիայում

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) 2018 թվականին Թուրքիայում գրանցված մահվան պատճառների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ երեք հիմնական պատճառներն անոթային համակարգի հիվանդություններն են, բարորակ և չարորակ ուռուցքների և շնչառական համակարգի հետ կապված հիվանդություններն են։

2017-ի համեմատ 2018-ին մահվան հիմնական պատճառների եռյակը նույնն է մնացել, իսկ մահվան պատճառների տոկոսային հարաբերակցության պատկերն այսպիսին է՝

Անոթային համակարգի հիվանդություններ – 38.4%

Ուռուցքներ – 19.7%

Շնչառական հիվանդություններ – 12.5%

Ընդհանուր առմամբ Թուրքիայում չարորակ ուռուցքներից (քաղցկեղ) 2018թ. գրանցվել է 81.129 մահ։ Քաղցկեղային հիվանդությունները տարածված են հատկապես Ստամբուլ, Վան, Էսքիշեհիր և Էդիրնե նահանգներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930