![](/banners/BeFunky-design.jpg)
ԵԱՏՄ-ն և ՉԺՀ-ն կարող են մաքսային տվյալների փոխանակման համաձայնագիր ստորագրել 2019 թվականին
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/972993.jpg)
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Չինաստանը պլանավորում են մինչեւ տարեվերջ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: Այդ մասին ՌԴ կառավարության աշխատակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Պրիխոդկոն լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Երեւան կատարելիք այցի նախաշեմին, որտեղ ապրիլի 30-ին կկայանա ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստը:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ԵԱՏՄ-ն եւ Չինաստանը համաձայնագիր են ստորագրել առեւտրատնտեսական համագործակցության մասին, որը «որակյալ հիմք է դնում ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ արդյունավետ փոխգործակցության համար այնպիսի հարցերում, ինչպիսիք են մաքսային վարչարարությունը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական եւ ֆիտոսանիտարական միջոցների կիրառումը»:
«Այս տարի պլանավորվում է համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի մաքսային սահմաններով անցնող միջազգային փոխադրման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին: Փաստաթղթի նպատակն է՝ դյուրացնել մաքսային ընթացակարգերը եւ արագացնել մաքսային գործողությունների կատարումը եւ մաքսային հսկողության իրականացումը»,-հայտարարել է Պրիխոդկոն:
Ռուսաստանի նախարարների կաբինետի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների իրագործումը պետք է թույլ տա ապագայում հասնել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ փոխգործակցության նոր ձեւաչափերի, ներառյալ նաեւ ազատ առեւտրի գոտին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: