Բաժիններ՝

Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավի անցկացման համար հավաքագրել է 6.3 մլն դոլար

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ պաշտոնապես մտնելուց հետո առաջին օրը  6.3 մլն դոլար է հավաքել որպես նվիրատվություն նախընտրական քարոզարշավի անցկացման համար:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, գումարը տրամադրել է մոտ 97 հազար ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

Բայդենին հավաքված միջոցների ծավալով հաջողվել է գերազանցել դեմոկրատներին, որոնք հայտարարել են ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու մասին: Օրինակ, Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, իր պաշտոնական մրցավազքի մեջ մտնելու առաջին օրը, կարողացել է  շուրջ 5.9 միլիոն դոլարի նվիրատվություն հավաքել, Տեխասից նախկին կոնգրեսական Բետո Օ’Ռուրկը` 6.1 միլիոն դոլար:

Մոտ 20 դեմոկրատ արդեն հայտարարել է նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին:

ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թ. նոյեմբերի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս