«Ջարեդը Նյու Յորքի անշարժ գույքի ամենահաջողակ գործարարներից է և ես շատ հպարտ եմ նրանով»,- հայտարարել էր Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Թուրքիայում պայմանականորեն ազատության մեջ գտնվող 2.997 մարդ վերահսկվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է դատապարտյալների պայմանական ազատման Անթալիայի վարչության տնօրեն Շեֆիք Դեմիրքոլը:
«Ես կարծում եմ, որ ուժային պատասխանի, այն ծավալով, որ հիմա կա, երկու կողմն էլ միմյանց արժանացնում են։ Երկու կողմն էլ ձեռնարկում են «անհանգստացնող հրաձգություն», և այս պահին քաղաքական իրավիճակում յուրաքանչյուր կողմն ունի իր դերակատարությունը»:
Արգենտինայի խորհրդարանում հունիսի 5-ին՝ տեղի ժամանակով 18:00-ին տեղի է ունենալու միջոցառում այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչող օրինագծի ընդունման 10-ամյակի կապակցությամբ:
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն հաստատել է, որ հունիսի 4-ին Մանչեստերում կկայան իր բարեգործական համերգը, որից ստացվելիք հասույթը կուղղվի նախորդ շաբաթ այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և տուժածներին:
Անցյալում եւ ընթացիկ դարում ԱՄՆ-ի վարած տարբեր պատերազմներին մասնակցած ավելի քան 80 հազար ամերիկացի զինծառայողներ համարվում են անհայտ կորածներ:
«Սերբիայի կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարական եմ տալիս»:
Կոպենհագենի նավահանգստում Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն պատկերող արձանը վերստին վանդալիզմի օբյեկտ է դարձել:
«Բոլորս հավաքվում ենք, ճաշերն ենք պատրաստում, սրահն ենք պատրաստում, որպեսզի ինչ որ գոյանա այս համերգից, ուղղվի որպես օգնություն Տավուշի որբերին»:
«Արցախցիների համար ստատուս-քվոն այլ բան է, Հայաստանի համար՝ այլ, Ադրբեջանի համար՝ այլ, միջազգային հանրության համար ստատուս-քվոն այլ բան է, և ես չգիտեմ այնպիսի մի բան, որ բոլորը նույն կերպ ընկալեն, թե ստատուս-քվոն ինչ է նշանակում»։
«Հայաստանն արձանագրում է, որ հասունանում է մի վիճակ, երբ միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ-ն պետք է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը սանձելու համար ոչ միայն հայտարարություններ, այլեւ գործողություններ անի»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ընթացիկ տարվա հինգ ամսվա ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել մոտավորպես 70 հազար միգրանտներ ու փախստականներ:
Հայաստանի արտգործնախարարը ափսոսանք հայտնեց Երևանում տեղակայված, մեր տարածաշրջանում գործող ԵԱՀԿ միակ գրասենյակի մանդատի կասեցման առնչությամբ՝ արձանագրելով, որ Ադրբեջանը չխորշեց չարաշահել ԵԱՀԿ շրջանակներում վետոյի իրավունքը և այդպիսով արգելափակել գրասենյակի հետագա գործունեությունը: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ գրասենյակի իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը կշարունակվեն այլ ձևաչափերով:
Նիդեռլանդների խորհրդարանի վերին պալատը պաշտպանել է Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման մասին համաձայնագրի վավերացումը:
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն երկրի նախագահի ընտրություններում կարող է հույս դնել ավելի մեծ ընտրազանգվածի աջակցության վրա, քան պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Թբիլիսի այցի ժամանակ հայտարարել է, որ երկիրն աջակցում է Վրաստանին ՆԱՏՕին նրա ինտեգրացման ճանապարհին։
Հիվանդների եւ հաշմանդամների խնամքի շուրջ 230 ֆիրմաներ, որոնք հիմնել են նախկին ԽՍՀՄ-ից գաղթածները, ստեղծել են մատուցված ծառայությունների հաշիվների միասնացված կեղծման համակարգ, եւ այդ համակարգը գոյություն ունի Գերմանիայի զգալի մասում:
Պենտագոնն աշխատում է «հետախուզության տեխօժանդակության ծառայության» ստեղծման վրա, որը կգործի Բալկաններում եւ Արեւելյան Եվրոպայում:
Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի քննչական մեկուսարանում հանդիպել է մոր՝ Բելլա Լապշինայի հետ:
ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Մայք Դաբկեն, որոշում է ընդունել թողնել այդ պաշտոնը:
Միջոկային երկու տերությունները՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, չեն կարող իրենց նման ցածր մակարդակի հարաբերություններ թույլ տալ, որքան այժմ է:
Մոսուլի արեւմտյան շրջանների ավելի քան 600 հազար բնակիչներ են իրենց տները լքել փետրվարին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի այդ մասի ազատագրման գործողության սկսվելուց հետո:
«Նմանօրինակ հայտարարություններին ես վերաբերում եմ այնպես, ինչպես հնչեցված մյուս պնդումներին, թե իբր Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, որը հարգում է բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները և հանդուժողական երկիր է, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին և այլ այս կարգի անհեթեթ պնդումներ»:
Մոսկվայում եւ Մերձմոսկվայում նախօրյակին մոլեգնած փոթորկից զոհվածների թիվը հասել է 16-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիայի ոստիկանությունն իսլամիստների կալանավորման գործողություն է անցկացրել, որի ընթացքում վեց մարդ է ձերբակալվել:
«Եռանախագահները տասն օրից կլինեն Հայաստանում` Երևանում: Նրանք ցանկություն ունեն գնալ նաև Ստեփանակերտ: Չեմ կարող ասել, թե արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել եռանախագահներին, բայց նրանք տասը օրից լինելու են տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,- ասել է Նալբանդյանը:
British Airways ավիաընկերությունը մայիսի 30-ին հայտնել է խափանումից հետո իր համակարգչային համակարգերի ամբողջական վերականգնման մասին, խափանում, որը վերջին երեք օրը Լոնդոնի օդանավակայաններում բազմաթիվ չվերթների չեղարկման պատճառ էր դարձե։
Դիարբեքիրի դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Կանադայում երիտասարդն աղջկան առաջարկություն է արել օդապարիկում, որը դրանից հետո ընկել է ծառերի վրա:
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստը պլանավորվում է հոկտեմբերին անցկացնել Սոչիում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: