
Ռուսաստանը և Իրանը կանցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ

Ռուսաստանը եւ Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադիի հայտարարությունը:
«Ելնելով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) հետ կայացած բանակցություններից՝ (իրանական) ուժերն այս տարի նավատորմ կուղարկեն Իրանի հարավային տարածաշրջաններ»,-գործակալությունը մեջբերում է Խանզադիի խոսքը: Իրանցի հրամանատարը նաեւ հավելել է, որ Իրանի եւ Ռուսաստանի նավատորմերը կշարունակեն համագործակցությունը «օպերատիվ, կրթական եւ տեխնիկական տարբեր հարցերի» շուրջ:
Ավելի վաղ հունվարին Խանզադին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը պատրաստվում են Ռուսաստանի ՌԾՆ-ի հետ համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնել Կասպից ծովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: