Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է․ Ջուլֆալակյան

Նախկին պատգամավոր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․

«Ասել եմ բազմիցս.

Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ… Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան:

Հայաստանը գրավված է թշնամու կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…

Այսօր՝ բացահայտ կեղծված ընտրություններից հետո, այլանդակ քաղաքական այլասերվածության ենք ականատես ենք լինում:

Բացարձակ իրավական ամենաթողություն և պետական բոլոր ինստիտուտների տոտալ վերահսկողության։

2020թ-ի փետրվարից զրո հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ:

Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու:

Հայտնի է, որ նույն քաղաքական հայացքների կրող չենք: Առհասարակ, շատ տարբեր ենք մեր մոտեցումներում թե՛ քաղաքականության մեջ, թե՛ սպորտում:

Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։

Եվ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։

Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։

Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։

Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031