
«Ռոսօբորոնէքսպորտ»-ում պատմել են Թուրքիայի հետ համատեղ նախագծերի մասին

Ռուսաստանը եւ Թուրքիան մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում ավիացիոն եւ ուղղաթիռային տեխնիկայի, ինչպես նաեւ զրահատանկային տեխնիկայի համալրող մասերի մշակման բնագավառում: Այդ մասին ապրիլի 29-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:
«Մենք մի շարք համատեղ նախագծեր ունենք հեռանկարային ավիացիոն եւ ուղղաթիռային համալիրների, զրահատանկային տեխնիկայի համալրող մասերի մշակման, մատակարարված սպառազինության հետագա սպասարկման վերաբերյալ»,-մամուլի ծառայությունը մեջբերել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւի խոսքը:
Նրա խոսքով՝ Թուրքիան նաեւ հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական նորագույն մարտական մոդուլների, հակաօդային պաշտպանության միջոցների եւ հակատանկային համալիրների նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: