![](/banners/BeFunky-design.jpg)
«Մենք գիտենք, թե ինչպես է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա». նամակ՝ հղված Մակրոնին
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/972973.jpg)
Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում: Այդ մասին գրե է Figaro հրատարակությունը:
Ֆրանսիական թերթը հանրապետության նախագահին հասցեագրված նամակը հրապարակել է այն մասին նրա հայտարարությունից հետո, թե տաճարը կվերականգնվի հինգ տարում: Նամակի տակ ստորագրել է 1170 փորձագետ:
Նման արագ վերակառուցման վերաբերյալ նախագահի խոսքը «զարմանք եւ խորն անհանգստություն են առաջացրել ամբողջ աշխարհում պատմական ժառանգության պահպանման մասնագետների շրջանում», նշում է թերթը:
«Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը հարկադրում է գործելու արագ, մենք գիտենք, թե ինչպես է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա: Այդուամենայնիվ, մոտ ապագայում Նոտր Դամի ճակատագրի կարեւորությունը մեզ բոլորիս պարտավորեցնում է փակելու աչքերը ինչ-ինչ ժամկետների վրա: Այդ աշխատանքների կարեւորությունը շատ ավելի վեր է ամեն տեսակ քաղաքական մանդատներից, եւ ապագա սերունդները մեզ կդատեն հենց այդ աշխատանքների արդյունքներով»,- ասված է նախագահին հղված նամակում:
Վերականգնման բնագավառի մասնագետներն իշխանություններին հորդորում են չշտապել տաճարի վերականգնման աշխատանքներն սկսելու հարցում եւ բավականաչափ ժամանակ տրամադրել արատորոշմանն ու փորձագիտական գնահատմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: