«Չափազանց շատ խնդիրներ են կուտակվել այստեղ մեզ մոտ, որոնք պետք է լուծել՝ Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր… ավելացել է Ուկրաինան, և դա արդեն լուրջ հակամարտություն է, շատերն այն պատերազմ են անվանում». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք Է աչք փակի եվրոպական տարածաշրջանի հակամարտությունների վրա, կոչ է արել կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարներին՝ հանդիպում անցկացնել եւ քննարկել անվտանգության ոլորտում առկա խնդիրները։

«Չափազանց շատ խնդիրներ են կուտակվել այստեղ մեզ մոտ, ընդհանուր տանը, որոնք պետք է լուծել՝ Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր… ավելացել է Ուկրաինան, եւ դա արդեն լուրջ հակամարտություն է, շատերն այն պատերազմ են անվանում: Ես շատ հաճախ եմ ԵԱՀԿ-ին քննադատում այն բանի համար, որ մենք թույլ ենք արձագանքում այդ հարցերին, մինչդեռ դա ԵԱՀԿ-ի աշխատանքի անմիջական թեման է, քանի որ այն, նախեւառաջ, եվրոպական աշխարհամասի անվտանգության կազմակերպությունն է: Եվ ոչ մի դեպքում չի կարելի աչք փակել այդ խնդիրների վրա»,-հայտարարել է Լուկաշենկոն ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ ապրիլի 29-ին Մինսկում կայացած հանդիպմանը:

Բելառուսի նախագահը վերստին քննադատաբար է արտհայտվել այն մասին, որ ԵԱՀԿ-ի պետությունների ղեկավարներն արդեն երկար ժամանակ է՝ չեն կարողանում հավաքվել՝ քննարկելու տարածաշրջանի խնդիրները եւ «նախանշելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930