
Շրի Լանկայի իշխանությունները բնակիչներին արգելել են ծածկել իրեն դեմքերը. The Times of India

Շրի Լանկայում ապրիլի 29-ից սկսել է գործել դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքը: Այն սահմանվել է երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենայի կողմից, որպեսզի հեշտացվի քաղաքացիների նույնականացումը մի շարք ահաբեկչական գործողություններից հետո եւ դրանք կատարած ծայրահեղականներին գտնելու համար: Այդ մասին հայտնել է The Times of India թերթը:
Պետության ղեկավարն այդ որոշումը հիմնավորել է հասարակական անվտանգությունն ապահվելու անհրաժեշտությամբ եւ արտակարգ դրության մասին երկրում գործող օրենքների դրույթներով: Ավելի վաղ Սիրիսենան հայտարարել էր, որ Շրի Լանկայի իրավապահ մարմինները երկրի մոտավորապես 140 քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողություններ: Ըստ վերջին տեղեկությունների՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 250 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: