Բաժիններ՝

Լիբիական բանակում հայտարարել են, որ Թուրքիայի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցության ապացույցներ ունեն

Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որի հրամանատարը մարշալ Խալիֆա Հաֆթարն է, պնդում է, որ ունի փաստաթղթեր ու այլ ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Այդ հայտարարություներն ապրիլի 29-ին արվել են Twitter-ում Հաֆթարի բանակի պաշտոնական օգտահաշվում։

«Թուրքիան ամբողջ աշխարհում ահաբեկչությունը պաշտպանող երկրներից մեկն է: Մեր տրամադրության տակ կան ստացված թուրքական փաստաթղթեր եւ այլ ապացույցներ, որոնք հաստատում են թուրքական ռեժիմի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցությունը»,- նշում է ԼԱԲ-ը: Նաեւ ավելացվում է, որ ԼԱԲ-ը Տրիպոլիում պայքարում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ապրիլի 4-ին Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար: Իր հերթին, Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիական ազգային բանակի դեմ «Ցասման հրաբուխ» ռազմական գործողությունն սկսելու մասին Ներկայում Լիբիայում պահպանվում է երկիշխանությունը. երկրի արեւելքում, Տոբրուք քաղաքում, գտնվում է խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, հաստատված է ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արեւելքում հաստատված իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ՝ հենվելով ազգային բանակի վրա, որը գլխավորում է մարշալ Խալիֆա Հաֆթարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930