
Այրվող շարժիչով Boeing-ը վայրէջք է կատարել ՀԱՀ-ում

Air Zimbabwe ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռն ապրիլի 28-ին Յոհաննեսբուրգի օդանավակայանում վայրէջք է կատարել կրակով բռնկված շարժիչի պատճառով: Այդ մասին հայտնել է The South African-ը:
UM642 չվերթը Յոհաննեսբուրգից մեկնել էր Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարե: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է PigSpotter Twitter-օգտահաշվում: Կադրերում երեւում է, թե ինչպես են շարժիչներից մեկից դուրս ձգվում բոցի լեզուները:
Ինչպե գրել է Զիմբաբվեի iHarare հրատարակությունը, ըստ վարկածներից մեկի՝ պատահարի պատճառ է դարձել շարժիչի մեջ ընկած թռչունը: Հանրանավի ուղեւորները եւ անձնակազմը չեն տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: