Բաժիններ՝

Յունկերը համաձայն չէ Մակրոնի հետ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը համաձայն չէ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն կարծիքին, թե Եվրամիությունը խորագույն ճգնաժամն է ապրում ինտեգրացման պատմության մեջ:

Մակրոնը, մասնավորապես, մարտի 4-ին հրապարակված իր ծրագրային հոդվածում գրել է, որ Brexit-ը դարձել է «Եվրոպայի ճգնաժամի» խորհրդանիշը, որն արդի աշխարհի ուժեղագույն ցնցումների դեմ հանդիման չկարողացավ պատասխան գտնել ժողովուրդների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությանը»։

«Այսօր ոչ այնքան ԵՄ-ն, որքան ամբողջ աշխարհն է գտնվում ճգնաժամի մեջ: Փլուզվում է նախկին կացութաձեւը: Աճում է Չինաստանի, Հնդկաստանի ուժը: Մենք գործ ունենք միգրացիոն ճգնաժամի, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ-ի հետ բարդ առեւտրական հարաբերությունների հետ»,-նշել է Յունկերն ապրիլի 29-ին հրապարակված հարցազրույցում, որը նա տվել է Rzeczpospolita թերթին: «Բայց նույնիսկ վերջին հարցի կապակցությամբ ես հուլիսի վերջին եղել եմ Վաշինգտոնում, եւ մեզ հաջողվել է հետաձգել առեւտրական պատերազմի սպառնալիքը: Ուստի ես չեմ կարծում, որ մենք գոյաբանական ճգնաժամի միջով ենք անցնում»,-նշել է Յունկերը:

Պատասխանելով մայիսի վերջին Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով ապագա Եվրահանձնաժողովի վերաբերյալ հարցին՝ քաղաքական գործիչն ընդունել է, որ ԵՀ-ն արդեն ուրիշ է լինելու: «Բայց ինձ նաեւ թվում է, որ այս ընտրություններում նրանք, ովքեր հանդես են եկել հիմար ազգայնականության օգտին, վճարելու են դրա համար: Ես հարգում եմ ժողովուրդներին, մշտապես դեմ եմ եղել եվրոպական ֆեդերալիզմին,-ասել է Յունկերը:

Եվրոպացիները չեն ցանկանում ամեն ինչ խառնել միասնական կաթսայի մեջ, որտեղ նրանք կկորցնեն իրենց արմատները: Չի կարելի ԵՄ-ն կառուցել ժողովուրդների զգացմունքներին հակառակ: Բայց այն կարելի է կառուցել՝ ընդդիմանալով մյուսների դեմ ուղղված հիմար ազգայնականությանը»: «Առողջ ազգայնականությունը, հայրենասիրությունն այն է, ինչ մեզ հարկավոր է»,-արձանագրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս