Բաժիններ՝

Ասանժի հայրը որդու ձերբակալումը կապում է Էկվադորի համար ԱՄՀ-ի վարկի հետ

WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտարարել է, որ որդու ձերբակալումը կապված է եղել Էկվադորի համար Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հետ։

«Էկվադորը չունի իր արժույթը, այն օգտագործում է ԱՄՆ դոլար։ Այն կստանա ԱՄՀ-ի վարկը, բայց դուք չեք կարող ԱՄՀ-ի վարկ ստանալ, եթե դրան հավանություն չտա ԱՄՆ-ը»,- ասել է Շիպտոնը 60 Minutes Australia հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նա վախենում է, որ Ասանժին կհանձնեն ԱՄՆ-ին և երբեք ազատ չեն արձակի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

WikiLeaks-ի հիմնադրին ձերբակալել են ապրիլի 11-ին Լոնդոնում այն բանից հետո, երբ Էկվադորը հրաժարվել է նրան դիվանագիտական ապաստան տրամադրել՝ միջազգային կոնվենցիաների  բազմակի խախտումների պատճառով։

Ինչպես հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, Լոնդոնը խոստացել է, որ լրագրողին չեն արտահանձնի այնպիսի երկիր, որտեղ նրան սպառնում են խոշտանգումներ կամ  մահապատիժ։ Սակայն WikiLeaks-ի հայտարարությունում ընդգծվում է, որ Էկվադորն անօրինական է դադարեցրել քաղաքական ապաստանի գործողությունը՝ խախտելով միջազգային իրավունքը։

Ասանժի ձերբակալման օրդեր արձակել են նաև Շվեդիան (բռնաբարության մեղադրանքով) և ԱՄՆ-ը (նախկին զինծառայողների հետ հանցավոր համաձայնության գալու և հափշտակած ծառայողական փաստաթղթերը հրապարակելու համար)։

Լսումները տեղի են ունենալու մայիսի 2-ին։ Մինչև հունիսի 12-ն ԱՄՆ-ը պետք Մեծ Բրիտանիային տրամադրի արտահանձնմանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, մեղադրական վճռի դեպքում WikiLeaks-ի հիմնադրին կարող են նշանակել մինչև 5 տարվա ազատազրկում։

Եթե լրագրողին մեղադրանք ներկայացնեն լրտեսության գործով, ապա նրան կարող է սպառնալ մահապատիժը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս