Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
«Մենք երբեք չենք ընդունի, որ զինեն փախստականներին և որպես շանտաժի գործիք օգտագործեն մեր դեմ։ Նախագահ Էրդողանի երեկվա սպառնալիքները տեղին չեն»,- գրել է Դոնալդ Տուսկը։
«Մինչև երեկ երեկոյան մեկ հայ էր մնացել Ռաս ալ-Այնում, երիտասարդը՝ իր մոր հետ, իսկ Թել Աբյադում՝ կրկին մեկ հայ, այդ երկու հայ ընտանիքն էլ հրաժարվում է դուրս գալ իրենց տներից, ունեն իրենց տունը, հողը և այլն: Ռաս ալ-Այնում մնացած երիտասարդն ու մայրը մնում են՝ որպես եկեղեցու պահապաններ, չեն ուզում դուրս գալ՝ չնայած այդ հզոր հարվածներին»:
Կարմիր ծովում իրանական լցանավի դեմ ձեռնարկված գրոհը հանգեցրել է նավթի մեծ արտահոսքի եւ շրջակա միջավայրի զգալի աղտոտման:
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը շարքից հանել է քրդաբնակ Ռաս ալ-Այն քաղաքի մոտ գտնվող ջրաբաշխիչ կայանը։
Հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) ևս իր ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները։ Իր թվիթերյան միկրոբլոգում այդ մասին բազմաթիվ գրառումներ անելուց հետո, Շերը իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին հայերի դեմ թուրքերի իրականացրած Ցեղասպանության մասին, որի հետևանքով սպանվեց մոտ 2 միլիոն հայ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին կատակով գանգատվել է, որ ամերիկյան վարչակազմը գլխավորելուց հետո զրկվել է բոլոր ընկերներից։
Եվրամիության՝ հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը Սիրիայում «Խաղաղության ակունք» գործողության կապակցությամբ:
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։ Ֆրանսիայի նախագահը դրանում միլիոնավոր մարդկանց կյանքի հանդեպ վտանգ է տեսնում։
Առնվազն ութ մարդ է զոհվել, եւս երեսունը՝ տուժել Իրաքում իրանցի ուխտավորների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով:
Թուրքիայի զինուժն առաջին կենդանի ուժի կորուստ ունի Սիրիայում սկսած «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն է:
Ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել Իսպանիայի Տարագոնայի նահանգում (Կատալոնիայի ինքնավար հանրակցություն):
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է ներկայանալ դատարան, որտեղ քննվում է նրա դեմ հարուցված գործը:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել Է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի հյուսիսում էթնիկական զտումների եւ քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու դեպքում, սակայն առայժմ Վաշինգտոնում չեն արձանագրել Անկարայի կողմից նման գործելակերպի օրինակներ:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
Վաշինգտոնում ամերիկա-չինական երկօրյա բանակցությունների առաջին օրը շատ լավ է անցել:
Հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել իրանական լցանավի վրա, որը գտնվում էր Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից մոտավորապես 96 կիլոմետր հեռավորության վրա:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ենթարկվի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առջեւ «Եվրոպայի դուռը բացելու» Անկարայի սպառնալիքներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զարմացրել է բոլորին այսպես կոչված մամուլի մարաթոնով, որն սկսվել է հոկտեմբերի 10-ի 10:00-ին եւ ավարտվել կեսգիշերին՝ տեւելով ավելի քան 14 ժամ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական գործողության հետ կապված իրավիճակում կա գործողությունների երեք տարբերակ, որոնցից մեկը՝ միջնորդությունն է Թուրքիայի եւ քրդերի միջեւ բանակցություններում: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հոկտեմբերի 10-ին գրել է իր Twitter-ում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ եվրոպական երկիր Թուրքիայից պահանջել է կանգնեցնել գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, քանի որ այն չի լուծի այդ երկրի անվտանգության խնդիրները: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ նախօրյակին կայացած փակ կոնսուլտացիաներից հետո հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը, որը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի «եվրոպական հնգյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի եւ Լեհաստանի, ինչպես նաեւ հայտարարությունը պաշտպանած Էստոնիայի անունից:
Twitter-ի chriszeintl օգտատերը տեսանյութ է հրապարակել ավստրիական Լինցում օդանավակայանից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի վայրից։
«Քոչարյանի տիկնոջ հետ հանդիպումը, որը շատերն ընդունեցին՝ որպես մարտահրավեր, ապացույց է, որ Ռուսաստանի դիրքորոշումը, ՌԴ նախագահի դիրքորոշումը մշտապես եղել է այնպիսին, որ Ռուսաստանն ունի գործընկերներ, որոնք հին են, ստուգված, ուստի նրանց հետ համագործակցում է, աջակցում է»:
Հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում Թուրքիայի՝ քրդերի դեմ սկսած «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության հետևանքով զոհվել է 109 քուրդ։
«Ներկայումս մեր տարածաշրջանում մի մոդայիկ բառ կա՝ սուբստանտիվ: Ես ակնկալում եմ սուբստանտիվ բանակցություններ: Նախորդ վարչապետը բազմիցս հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ թվում՝ ոչ պաշտոնական մթնոլորտում: Դա հիանալի է, լավ է, բայց ցանկություն կա տեսնել կոնկրետ արդյունքներ…»:
Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հերթական փուլը շատ երկրների քննադատությանն է արժանացել, ընդ որում՝ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, որը զորավարժություններ է սկսել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Կովկասագետների գիտական համայնք» կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը:
Սիրիայի քրդական ուժերն ի պատասխան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին արկակոծել են Թուրքիայի սահմանամերձ Աքչաքալե, Ջեյլանփընար շրջանները։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիայի ներխուժման հետևանքով քրդերի շրջանում արդեն 109 զոհ կա: