Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվել է ներկայանալ դատարան, որտեղ քննվում է նրա դեմ հարուցված գործը: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
«Աթամբաեւը որոշեց չներկայանալ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանում նշանակված նախնական լսումներին»,-ասել է նա:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Պերվոմայսկի շրջանային դատարանի դիվանատանը, հոկտեմբերի 11-ին նախնական լսումներ են սկսվել 2013 թվականին բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման քրեական գործի շուրջ:
Բացի Աթամբաեւից, այդ գործով անցնում են եւս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Դատարանը Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալման թույլտվություն է տվել առնվազն մինչեւ հոկտեմբերի 26-ը: Ներկայում Աթամբաեւը գտնվում է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հետաքննչական մեկուսարան: