Աշխաբադում սկսվել Է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել Է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս ձեւաչափով պետությունների ղեկավարները կարծարծեն ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման հրատապ հարցերը, կներկայացնեն ապագա խնդիրների իրենց տեսլականը:

Սպասվում Է, որ խորհրդի ներկայիս նիստի ընթացքում կքննարկվի ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի լիազորությունների ժամկետը եւս երեք տարով երկարաձգելու հարցը: Նաեւ պետք Է լուծվի 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահության հարցը: Բացի այդ, կքննարկվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հարցը: Այս կետը նախնական կարգով համաձայնեցված Է. նիստը նախատեսված Է հաջորդ տարվա հոկտեմբերի 16-ին Տաշքենդում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031