Բաժիններ՝

Քրդերը պատասխանում են թուրքերի հարձակումներին. 9 վիրավոր

Սիրիայի քրդական ուժերն ի պատասխան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին արկակոծել են Թուրքիայի սահմանամերձ Աքչաքալե, Ջեյլանփընար շրջանները։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Արկերից երկուսը ընկել են Աքչաքալեում , ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել։ Իսկ Ջեյլանփընարում արկակոծման հետևանքով վիրավորվել է 6 մարդ։

Դրանից հետո Աքչաքալեի քաղաքապետարանը քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռու մնալ սահմանից։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031