
1 սպանված և 3 վիրավոր. թուրքական զինուժի կորուստները Սիրիայում սկսված ռազմական օպերացիայում

Թուրքիայի զինուժն առաջին կենդանի ուժի կորուստ ունի Սիրիայում սկսած «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ Սիրիայի քրդական ուժերի հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվորական, 3 զինվոր էլ վիրավորվել են։
Քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի ռազմագործողություները Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում: