Բրիտանական «The Times» հանրահայտ թերթը գրել է, որ եթե ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսից դուրս բերի իր բոլոր զորքերը, ապա հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան հետ կանչի իր հատուկ նշանակության ուժերին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի նախագահի Twitter-ում արած գրառումից։
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հինգ անդամներ կարող են լքել իրենց պաշտոնները առանց Brexit-ի պայմանների շուրջ գործարքի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու աճող սպառնալիքի ֆոնին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ այցելելով երկրի զորամասերից մեկին առընթեր ֆերմա:
Ընթացիկ տարում այն երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 տոկոսը, տնտեսության աճի դանդաղում է սպասվում:
Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կայացած հանդիպմանը չի լսել Brexit-ն առաջ մղելու ընդունակ է որեւ առաջարկություն։
Սպիտակ տունը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին:
Նյու Յորքում մի խումբ ցուցարարներ կարմիր ներկ են լցրել «Գրոհող ցուլի» արձանի վրա:
Մեծ Բրիտանիայում ավարտվել է Thomas Cook սնանկացած տուրիստական ընկերության 140 հազարից ավելի հաճախորդների հայրենիք վերադարձնելու գործողությունը:
Դատապարտված սերիական մարդասպան Սամյուել Լիթլն ԱՄՆ-ից, որը խոստովանել է իր կատարած 93 սպանություն, այժմ համարվում է երկրի պատմության մեջ ամենամեծ թվով մարդկանց կյանք խլած հանցագործը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների եւ վճարումների վերաբերյալ:
«Եթե Ռուսաստանը որոշ դեպքերում լռում է, չի նշանակում, որ չի լսում ոչինչ: Լավրովի պատասխանը շատ աղմկոտ էր, ամենաաղմկոտն էր: Նման աղմկահարույց հայտարարությունն արդեն իսկ սկանդալ է: Բայց այդ սկանդալը Ռուսաստանը չի ստեղծել, դա վերջին զգուշացումն էր այն մասին, որ նմանատիպ հայտարարությունները կարող են խախտել Մինսկի գործընթացը, քանի որ այն կորցնում է իր իմաստը»,- ասաց Կոլերովը:
Վրաստանը հուսով է, որ Ռուսաստանի իշխանություններն առաջիկա վեց ամսվա ընթացքում կհանեն հանրապետություն թռիչքների արգելքը:
ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացասաբար են արձագանքել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվելիք ռազմագործողության թեմային:
«Մենք տեսանք, թե Եվրամիությունն ինչ արեց Հայաստանի իշխանությունների հետ սեպտեմբերի 21-ին, երբ ընդունված է, որ երկրները շնորհավորում են միմյանց անկախության տոնի առթիվ, Եվրամիությունից շնորհավորանք չեկավ: Կատեգորիկ ոչ մի երկիր չշնորհավորեց…»:
«Իրավիճակը չի կարող գոհացնել, երբ կողմերը հանդիպում են, բայց զուգահեռաբար՝ միմյանց հակասող հայտարարություններ են անում, կամ երկար ժամանակ չեն հնչում իրավիճակը սրող հայտարարություններ, և բավական է մեկ հայտարարություն, որը փոխում է մթնոլորտը»:
Georgian Airways վրացական ավիաընկերությունը պատրաստվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան ՌԴ-ից ուղիղ թռիքների արգելման կապակցությամբ, որը ֆինանսական վնաս է հասցրել եւ խախտել է սպառողների իրավունքները:
Հայաստանի սահմանին իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է, վերահսկելի, թեև որոշ լարվածություն եղել է այս ընթացքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ տեղեկացնելով, որ ասուլիսից կես ժամ առաջ Տավուշում կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, որոնք դադարեցվել են հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հայտարարել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները «մեղադրանքների հիմար խաղ չէ»։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հոկտեմբերի 8-ին հայտնել է, որ չի պատրաստվում այցով մեկնել Ռուսաստան վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարեւան երկրներ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջորիս Ջոնսոնին հայտարարել է, թե Brexit-ը հնարավոր է միայն այն պայմանով, որ Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ-ի մաքսային միությունում՝ դրանով իսկ մերժելով Brexit-ի վերաբերյալ Լոնդոնի պլանը:
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման ստույգ ժամկետներն այժմ չեն կարող նշվել, բայց կա այն բանի հավանականությունը, որ դա տեղի կունենա շուտով:
Սիրիայի հյուսիսում ձեռնարկվելիք նոր ռազմական օպերացիային ընդառաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառումով է հանդես եկել Twiitter միկրոբլոգի պաշտոնական էջում:
Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելու առաջարկին։ «Ալի Ասադովի թեկնածությանը կողմ է արտահայտվել 105 պատգամավոր»,- հայտնում է minval.az-ը։
Թեհրանը դեմ է Սիրիայի տարածքում Անկարայի ռազմական գործողություններին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է Դոնբասի հակամարտության լուծմանը ԱՄՆ-ին ներգրավելու անհրաժեշտության մասին։ «Առանց գլխավոր խաղորդների դժվար է լուծել այդ խնդիրը:
Հոկտեմբերի 8-ի առավոտյան ուժգին հրդեհ է բռնկել Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Վիյորբան քաղաքի պահեստներից մեկում՝ Լիոնից ոչ հեռու:
ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան-2020» ընդգրկուն զորավարժությունները կանցկացվեն նաեւ Վրաստանում:
Գերմանիայի իշխանությունները Լիմբուրգ-ան-դեր-Լան քաղաքում (Հեսսենի դաշնային երկրամաս) տեղի ունեցած միջադեպը գնահատում են որպես ահաբեկչական գործողություն: