ԱՄՆ-ը կարող է որպես միջնորդ հանդես գալ Թուրքիայի և քրդերի միջեւ բանակցություններում. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական գործողության հետ կապված իրավիճակում կա գործողությունների երեք տարբերակ, որոնցից մեկը՝ միջնորդությունն է Թուրքիայի եւ քրդերի միջեւ բանակցություններում: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հոկտեմբերի 10-ին գրել է իր Twitter-ում:
«Մենք 100 տոկոսով հաղթել ենք «Իսլամական պետություն» խալիֆայությանը, մենք այլեւս զորք չունենք Սիրիայի՝ Թուրքիայի կողմից գրոհի ենթարկված շրջանում: Մենք հիանալի կատարեցինք մեր աշխատանքը: Այժմ Թուրքիան գրոհում է քրդերի վրա, նրանք միմյանց դեմ պատերազմում են 200 տարի: Մենք ընտրություն ունենք երեք տարբերակից՝ հազարավոր զինծառայողներ ուղարկել եւ ռազմական հաղթանակ տանել, լրջորեն հարվածել Թուրքիային ֆինանսական առումով ու պատժամիջոցների օգնությամբ կամ միջնորդ դառնալ Թուրքիայի եւ քրդերի միջեւ համաձայնագրի կնքման համար»,- գրել է նա:
ԱՄՆ-ի նախագահն ընդսմին հայտնելէ, որ ԱՄՆ-ը կարող է շատ խիստ միջոցների դիմել Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: