
Իրանական լցանավի վրա պայթյունների հավանական պատճառը հրթիռահարվածն է. Tasnim

Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն է: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության մամուլի ծառայությանը:
Գործակալությունը նշում է, որ պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ին եւ 05:20-ին:
Պայթյուններից հետո նավի վրա հրդեհ է սկսվել, վնասվել են լցանավի երկու հիմնական պահեստարանները, սկսվել է նավթի արտահոսը ծով: Լցանավի անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Լցանավը պատկանում է Իրանի ազգային նավթընկերությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: