
«Թուրքիայի գործողությունները միլիոնավոր մարդկանց համար հումանիտար ռիսկ են ներկայացնում». Մակրոն

Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Սիրիայում Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը։ Ֆրանսիայի նախագահը դրանում միլիոնավոր մարդկանց կյանքի հանդեպ վտանգ է տեսնում։
«Ես խստորեն դատապարտում եմ Սիրիայում իրականացվող միակողմանի ռազմական գործողությունները։ Ես կոչ եմ անում Թուրքիային հնարավորինս շուտ վերջ տալ դրանց։ Թուրքիայի գործողությունները միլիոնավոր մարդկանց համար հումանիտար ռիսկ են ներկայացնում»,- թվիթերյան իր էջում գրել է Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում ապրող քրդերի դեմ Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունների հետևանքով մահացել է մոտ 300 քուրդ։ Մահացածների շարքում կան նաև քաղաքացիական անձինք։