Միջազգային հակակոռուպցիոն Transparency International կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից եվրոպացի գործիչներին կաշառելու փաստերը և պատժել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ներգրավված են եղել այդ գործում:
«Ե՛վ ՆԱՏՕ-ում են ամեն ինչ շատ լավ հասկանում, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում. նորմալ քաղաքական գործընթաց է։ Դա ոչ մի կերպ չի ազդի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, տարօրինակ կլիներ, եթե ազդեր։ Ես չեմ կարծում, թե դա կարևոր իրադարձություն է, դա «մեդիա-փուչիկ» է»։
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Իրմա» փոթորիկը հզորության չորրորդ մակարդակի է հասել ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կողմից ոչ մի կարգի ընդդիմություն չկա Մյանմայի իրադարձությունների վերաբերյալ նրա արած հայտարարությունների առնչությամբ, յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ տարածաշրջանների ղեկավարները, կարող է ունենալ սեփական կարծիքը:
Թուրքիայի իրավապահ մարմինները թուրք-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի 3 քաղաքացու, ովքեր անօրինական կերպով հատելով սահմանը, շուրջ 3 կմ երկարությամբ պողպատե մալուխ են տեղափոխել դեպի Թուրքիա:
ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի շուրջը բանակցությունների ցանկացած ձեւաչափն ընդունելի է, եթե այն օգնի Կորեական թերակղզու միջուկազերծմանը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ կներկայացնի Դոնբասի տարանջատման գծում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղաբաշխման մասին՝ ԵԱՀԿ-ի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն ստիպի այդ երկրին հրաժարվել միջուկային ծրագրից։
Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը սեպտեմբերի 5-ին հայտարարել է նոր վարչապետի անունը:
Մյանմայի իշխանությունները Ռաքհայնի նահանգի հյուսիսում «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալների հարձակման նոր դեպքեր են արձանագրել:
Ուզբեկստանում իրավական եւ ֆիզիկական անձերը սեպտեմբերի 5-ից կարող են ազատորեն իրականացնել շուկայական փոխարժեքով արժույթի առք ու վաճառքի գործառնություններ:
Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հայտարարել է, որ ինքն սկզբունքորեն համաձայն է Սեուլի կողմից միլիարդավոր դոլարների զենքի եւ ռազմական սարքավորանքի գնմանը, ինչպես նաեւ Կորեայի Հանրապետությունում տեղակայված մարտագլխիկների քաշի սահմանափակումների վերացմանը:
Ութ մարդ է տուժել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայում կինն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, նրան մեղադրանքներ են առաջադրվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար։
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհված բնակիչների թիվը հասել է 60-ի:
«Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» թբիլիսյան զորավարժություններին»,- «Ալիք»-ի հետ զրույցում Հայաստանի քայլն այսպես մեկնաբանեց «Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։
Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդին կոչ է արել առավելագույն կոշտ միջոցներ ձեռնարկել ԿԺԴՀ-ի նկատմամբ, տեղեկացնում է BBC-ին:
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը:
«Հիմա շատ ինտենսիվ իրականացվում են մատակարարումները: Օր օրի իրավիճակը փոխվում է, այդ պատճառով չեմ կարող տոկոսներ նշել: Կարող եմ ասել, որ արդեն մոտենում ենք մատակարարումների ավարտական փուլին», – նշել է Դ.Փախչանյանը:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հայտնաբերվել էր հզոր մի ռումբ, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին բրիտանական օդուժը նետել էր գերմանական քաղաքի վրա: Մասնագետներին հաջողվեց վնասազերծել այն:
Աշխարհում անշարժ գույքի բոլոր օբյեկտների միագումար արժեքը կազմում է 200 տրլն դոլար:
70-ամյա լեհ Ալեքսանդր Դոբան յոթմետրանոց բայդարկայով կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը:
Մեր անվտանգության համակարգում առանցքայինը ՀԱՊԿ-ն է։ Չպետք է այնպիսի կարծիք լինի, որ Հայաստանը գնում էր ՆԱՏՕ և հանկարծ հրաժարվեց ՆԱՏՕ-ից։ Նման բան չկա։ Սա ընդամենը որոշում է, և այդպես է նպատակահարմար գտնվել։
«Վարժություններն օգտակար են Հայաստանի համար, դրանք կատարելագործում են զինվորականների մասնագիտական ունակությունները»։
Կորեական թերակղզու ճգնաժաﬕ կարգավորման համար Ռուսաստանի և Չինաստանի մշակած ճանապարհային քարտեզը բավականին իրատեսական է և իրագործելի:
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին սպասում են երրորդ երեխայի ծնվելուն:
Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ավելի խիստ պատժաﬕջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի ունների դեմ:
Արքայադուստր Մակո Ակիսինոն՝ Ճապոնիայի Ակիհիտո կայսեր թոռնուհին, պաշտոնապես հայտարարել է իր ուսանողական ընկերոջ հետ նշանվելու մասին, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ամսվա ընթացքում վերստին ընկել է՝ 36 տոկոսից իջնելով մինչեւ 30 տոկոս:
Ադրբեջանից բռնագաղթած և Արցախում հաշվառված 4130 փախստական հայ ընտանիք 2008-2016-ին պետությունից ստացել է ավելի քան 280 մլն դրամի ֆինանսական օժանդակություն: