ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ եվրոպական երկիր Թուրքիայից պահանջել է կանգնեցնել գործողությունը Սիրիայում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ եվրոպական երկիր Թուրքիայից պահանջել է կանգնեցնել գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, քանի որ այն չի լուծի այդ երկրի անվտանգության խնդիրները: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ նախօրյակին կայացած փակ կոնսուլտացիաներից հետո հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը, որը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի «եվրոպական հնգյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի եւ Լեհաստանի, ինչպես նաեւ հայտարարությունը պաշտպանած Էստոնիայի անունից:

«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական ռազմակական գործողությունից,- հայտարարել է նա:- Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունը եւ գտնում ենք, որ այն չի լուծի այն խնդիրները, որոնք մտահոգում են Թուրքիային»:

«Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունն էլ ավելի կապակայունացնի տարածաշրջանի իրադրությունը , կխորացնի քաղաքացիական բնակչության տառապանքները եւ նոր փախստականների հայտնվելու պատճառ կդառնա Սիրիայում եւ ամբողջ տարածաշրջանում»,- հավելել է Գերմանիայի ներկայացուցիչը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայի հյուսիսում այսպես կոչված «Խաղաղության աղբյուր» գործողությունն սկսելու մասին, որն, ինչպես հայտարարվել է՝ ուղղված Է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս