Զելենսկին ավելի քան 14 ժամ շփվել է լրագրողների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զարմացրել է բոլորին այսպես կոչված մամուլի մարաթոնով, որն սկսվել է հոկտեմբերի 10-ի 10:00-ին եւ ավարտվել կեսգիշերին՝ տեւելով ավելի քան 14 ժամ:

Զելենսկին նման երկար մամուլի ասուլիսի անցկացումը բացատրել է տեղեկատվական վակուումը լրացնելու անհրաժեշտությամբ, քանի որ ինքը քիչ է հանդիպում լրագրողների հետ: «Ոմանք ասում էին, որ ես ոչինչ չգիտեմ, մյուսները՝ որ խոսել չեմ կարողանում, երրորդները՝ որ ես ինչ-որ մեկից վախենում եմ»,- ասել է նա:

«Մարաթոնի» ընթացքում նախագահն անուշադրության չի մատնել լրագրողների հարցերից եւ ոչ մեկը: Մամուլի հետ նման երկարատեւ երկխոսությունը նշվել Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեեստրի կողմից, որի ներկայացուցիչը մամուլի ասուլիսի 8-րդ ժամից հետո համապատասխան վկայական է հանձնել Զելենսկուն:

Հանդիպմանը, որը կազմակերպվել էր Կիեւի պատմական մասի Kyiv Food Market նոր գաստրոնոմիական շուկայում, եկել էր 300 լրագրող, որոնք յոթ-տասը մարդուց բացկացած խմբերով 30 րոպեի ընթացքում հաջորդաբար շփվել են պետության ղեկավարի հետ: Շփման տեմպն ու տեւողությունն ազդել են Զելենսկու ձայնի վրա, եւ նրան, տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, հատուկ ներարկումներ են արել ձայնալարերի նորմալ գործառման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս