Բեռլինի իշխանությունները որոշել են ամրացնել եւ ուժեղացնել 18 տուրիստական օբյեկտների պահպանությունը ի դեպս հնարավոր ահաբեկչական գործողությունների:
«Մոսկվան Հայաստանի մեջքի ետևում Ղարաբաղյան «քարտը երբեք չի խաղարկել»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին և ԼՂ հակամարտությանը:
168.am-ի հետ զրույցում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նախ հատկանշական համարեց այն, որ Սիրիայի իրավիճակի ֆոնին Էրդողանը և Չավուշօղլուն միասին այցելում են Բաքու և առանձին հանդիպումներ են ունեցել՝ Էրդողան-Ալիև, Չավուշօղլու-Մամեդյարով:
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:
Սիրիայի հյուսիս-արեւելքում 83 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, որոնք փախել են մարտերից, պարենային օգնություն են ստացել ՄԱԿ-ից:
Ռուս քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ կարծիքները, թե սիրիական զարգացումները կարող են հետևանքներ ունենալ ԼՂ հակամարտության գոտում՝ ընդդեմ հայկական շահերի, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական, ռուս-թուրքական ջերմացումն այս ֆոնին, շահարկումներ են:
Իսպանիայի կառավարությունը կմերժի ռազմական տեխնիկայի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը, որը կարող է օգտագործվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին կոնսուլտացիաներ կանցկացնի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության շուրջ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովում ունեցած ելույթում խորհրդարանականներին կոչ է արել բարձրացնել իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի, ինչի կապակցությամբ Եվրամիությանը հարկավոր կլինի էլ ավելի մրցունակ դառնալ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող, «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, հիշեցրել է Թուրքիային, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանի հետ հարաբերություններում ամենանշանակալին համարում է տնտեսության ոլորտը, որում զգալի առաջընթաց է նկատում:
Սիրիայի համատեքստում առկա տարաձայնությունները հարկավոր է կարգավորել բանակցությունների ճանապարհով:
Թուրքիան ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով ոչ մի դեպքում չի հրաժարվի Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հերթական անգամ խոսել է արցախյան հակամարտությունից:
Լիբանանի եւ Սիրիայի իշխանությունները երկրորդ օրն է՝ պայքարում են անտառային սաստիկ հրդեհների դեմ, իրադրությունը սրվել է եղանակային պայմանների՝ տապի եւ քամու ուժեղանալու պատճառով:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի իշխանությունները հաղթահարել են տարաձայնությունները եւ փոխհամաձայնության հասել առեւտրատնտեսական համաձայնագրի կնքման հարցում:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով եւ փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։
Թուրքիան պետք է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում եւ համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Volkswagen AG գերմանական ավտոարտադրողը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատվիրակություն կուղարկի Անկարա Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրության կապակցությամբ:
Չնայած Սիրիայի հյուսիս-արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Վաշինգտոնը ոչ մեծ կայազոր կթողնի երկրի հարավի Էթ-Թանֆայի շրջանում՝ պայքարելու ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ:
Չեխիան և Իտալիան դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիային։ Պատճառը Թուրքիայի ներխուժումն է Սիրիա, որն իրականացվում է քուրդ զինյալների դեմ սկսված «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում:
Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետեւանքով:
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում էր Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացման հետ:
Եվրամիությունը կարող է հոկտեմբերի վերջին արտահերթ գագաթնաժողով գումարել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ: