Բաժիններ՝

Իտալիայի վարչապետը կոչ է արել ԵՄ-ին՝ չտրվել փախստականների վերաբերյալ Թուրքիայի շանտաժին

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ենթարկվի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների առջեւ «Եվրոպայի դուռը բացելու» Անկարայի սպառնալիքներին: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը, Իտալիայի կառավարության ղեկավարը հայտարարել է La7 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իտալիան, ԵՄ-ն եւ միջազգային բոլոր ինստիտուտները պետք է հաստատակամություն դրսեւորեն, մենք չենք կարող համաձայնել Թուրքիայի ռազմակական նախաձեռնությանը: ԵՄ-ն չի կարող ենթարկվել փախստականների ալիքի սպառնալիքի տակ հայտնվելու ճնշմանն ու շանտաժին, որոնց ընդունել է Թուրքիան: Դրանք երկու բաներ են տարբեր օպերաներից. Թուրքիայում սիրիացի փախսստականներին ընդունելուն ԵՄ-ն օժանդակում է տնտեսապես»,- նշել է Կոնտեն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին քննադատության է ենթարկել Եվրամիությանը Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» անդրսահսմանային գործողությունը դատապարտելու համար: Իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել է NTV հեռուստաալիքը, Թուրքիայի ղեկավարն սպառնացել է փախստականների համար բացել Եվրոպայի դուռը, եթե նա ներխուժում որակի այդ գործողությունը: «Է՛յ, Եվրամիություն, սթափվի՛ր: Եթե դուք փորձեք ներխուժում անվանել մեր գործողությունը, ապա մեր գործը դյուրին է՝ մենք կբացենք մեր սահմանային անցումները եւ 3,6 մլն փախստականների կուղարկենք ձեզ մոտ»,-հայտարարել է Էրդողանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս