
Իրանցի ուխտավորների փոխադրող ավտոբուս է վթարի ենթարկվել Իրաքում. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ

Առնվազն ութ մարդ է զոհվել, եւս երեսունը՝ տուժել Իրաքում իրանցի ուխտավորների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Նրա տվյալներով, բախվել են երկու ավտոբուս, դրանցից մեկը իրանցի ուխտավորների էր փոխադրում: Ամեն տարի հազարավոր շիա ուխտավորներ են մեկնում Իրաքում իրենց համար սրբազան վայրեր՝ մասնակցելու կրոնական սգո արարողություններին, որոնց բարձրակետն սպասվում է Աշուրա սգո 40-րդ օրը, որն այս տարի համընկնում է հոկտեմբերի 19-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: