Թուրքերը փորձում են քրդերին զրկել ջրամատակարման համակարգից

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված ռազմական գործողության ընթացքում թուրքական զինուժը շարքից հանել է քրդաբնակ Ռաս ալ-Այն քաղաքի մոտ գտնվող ջրաբաշխիչ կայանը։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Դա տեղի է ունեցել այդ տարածքում թուրքական հրթիռակոծության հետևանքով։ Նշվում է, որ դա տվյալ տարածքում գտնվող միակ ջրաբաշխիչ կայանն էր։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Տեսանյութեր

Լրահոս