Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը` 35.6 միլիոն ԱՄՆ դոլար:
Իսպանիայի եւ Մարոկկոյի իրավապահ մարմինները կալանքի տակ են վերցրել վեց մարդու, որոնք «խոշորամասշտաբ գրոհներ» էին նախապատրաստում:
Ադրբեջանի մեջլիսի մի խումբ պատգամավորներ, հասարակական և լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել երկրի նախագահ Իլհամ Ալիևին միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի իրավապահ մարմինները պարզում են Նևա գետից դուրս բերված տղամարդու մահվան հանգամանքները:
Հիլարի Քլինթոնը, որն անցյալ տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում տանուլ տվեց Դոնալդ Թրամփին, իր նոր գրքում քննադատության է ենթարկել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածուի համար պայքարում իր մրցակցին՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին։
Մոսկվան պնդելու 1, որ ԿԺԴՀ-ի վերաբերյալ ամերիկյան բանաձեւում ընդգծվի Կորեական թերակղզու խնդրի ռազմական լուծման բացակայությունը:
Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 6-ին փորձել է հարձակում իրականացնել Թուրքիայի Մերսին նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա, որը գտնվում է ազգային հետախուզական ծառայության շենքի հարակից տարածքում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Facebook-ի իր էջում դաժան եւ սխալ 1 որակել այն կարգը վերացնելու Սպիտակ տան ներկայիս տիրոջ՝ Դոնալդ Թրամփի որոշումը, որը մանուկ հասակում ԱՄՆ եկած անօրինական միգրանտներին իրավունք է տալիս կեցության թույլտվություն ստանա:
Միացյալ Թագավորության ընդդիմության ներկայացուցիչները հորդորել են վարչապետ Թերեզա Մեյին հետաքննություն սկսել՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման գործի և դրանում բրիտանական ընկերությունների ունեցած ներգրավվածության հետ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ:
ԿԺԴՀ-ի սադրանքները Կորեական թերակղզու իրադրությունը դարձում են անկանխատեսելի:
«Իրմա» փոթորիկը հասել է Կարիբյան ծովում գտնվող Անտիգուա եւ Բարբուդա պետության ափերին:
79 տարեկան հասակում մահացել է գերամանացի երաժիշտ, Can ռոք խմբի բաս-կիթառահար Հոլգեր Շուկայը:
Ադրբեջանի Գաբալայի շրջանում 3.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության գործընկերության շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին:
Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոն հայց է ներկայացրել երկրի Ֆեդերալ գերագույն դատարան՝ հանցավոր ընկերակցության կազմակերպման մեղադրանքներ առաջադրելու հանրապետության նախկին նախագահներ Դիլմա Ռուսեֆին եւ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում թարմացրել է Թուրքիա մեկնել ցանկացողների համար տեղադրված նախազգուշացումը:
Մյանմայի իշխանությունները հայտնել են, որ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակի» զինյալները նոր հարձակումներ են կատարել Ռաքհայնի նահանգի հյուսիսում:
Ամերիկացի տասնյակ հայտնի դերասաններ եւ երաժիշտներ կմասնակցեն “Hand in Hand” («Ձեռք ձեռքի տված») հեռուստամարաթոնին՝ հաջակցություն «Հարվի» փոթորկից տուժածների:
Լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճյանը գրավել է երրորդ պատվավոր հորիզոնականը Բելգիայում անցկացվող աշխարհահռչակ Total 24 Hours of Spa 24-ժամյա ավտոմրցարշավում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Կոնգրեսին նախազգուշացնում է, որ վերջինս կես տարի ունի անօրինական միգրանտների երեխաների իրավունքների բնագավառի օրենսդրության ընդունման համար:
ԱՄՆ-ի շուրջ հինգ հազար զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ կտարահանվեն ռազմածովային օդուժի՝ Ֆլորիդայից հարավ ընկած «Քի-Ուեսթ» ռազմակայանից՝ «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ Կորեական թերակղզու ճգնաժամի լուծման գործում հանգուցային դերը պետք է խաղա Չինաստանը:
Հարցազրույցի ժամանակ Զարեհը պատմեց Թեքսասում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նա ասաց, որ քաղաքը խառնաշփոթի մեջ է, դեռ շատ հատվածներ ջրի մեջ են: Փողոցները դեռ փակ են, ընտանիքներից շատերը դեռ չեն կարողանում վերադառնալ տուն:
Կոլումբիայի կառավարությունը հորդորել է երկրում գործող «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորմանը հնարավորինս շուտ իրենց հանձնել Հայաստանի և Ռուսաստանի գերեվարված քաղաքացի Արսեն Ոսկանյանի դին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ցիանիդի» գործով մեղադրվող հոգևորական Գիորգի Մամալաձեն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել: Շուրջ 8 ամիս տևած քննությունը պարզել է, որ Մամալաձեն դիտավորյալ փորձ է արել սպանել Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Իլյա երկրորդի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիին։
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման տվյալները ցույց են տալիս, որ, պատմության մեջ առաջին անգամ, այդ երկրի բնակիչների ավելի քան կեսն իրեն չի համարում այս կամ այն կրոնի հետեւորդ։
IBM սուպերհամակարգիչը պարզել է Սիլիկոնային հովտի «ամենազգուշավոր» ղեկավարին, հայտնում է СNBC-ն՝ վկայակոչելով Paysa պորտալի հետազոտությանը, որը տեղեկություններ է հավաքում աշխատավարձերի և թափուր աշխատատեղերի մասին:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է նախապատրաստական աշխատանքներ տանի, որ չհրաժարվելով անվտանգության ներկայիս համակարգից՝ համագործակցության ծրագրեր մշակի այլ անվտանգության համակարգերի հետ.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զինվորականներին Դեյր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած ﬔծ հաղթանակի կապակցությամբ: