Ադրբեջանի իշխող կուսակցությունը շուրջ 70 տեղ է ստանում 125-տեղանոց խորհրդարանում
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են բոլոր 125 ընտրատարածքներից, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը շուրջ 70 տեղ է ստանում նոր խորհրդարանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ադրբեջանում արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 9-ին: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 47,81 տոկոս: 4823 ընտրատեղամասերից արձանագրությունների 87 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքներով երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը մինչեւ 65 տեղ էր ստանում հանրապետության 125-տեղանոց խորհրդարանում:
Փետրվարի 10-ին Ադրբեջանի ԿԸՀ-ի կայքում տվյալներ են հայտնվել բոլոր 125 ընտրատարածքներից: Այդ տվյալների համաձայն, նոր խորհրդարանում «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունից մանդատների թիվն աճել է եւ այժմ կազմում է մոտավորապես 70 տեղ: