Բաժիններ՝

Թուրքիայում ավելի քան 20 կասկածյալ է ձերբակալվել պետհեղաշրջման գործով

Թուրքիայի ուժայինները գործողություն են իրականացրել երկրի 16 նահանգներում՝ ձերբակալելով 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մասնակցության 24 կասկածյալների: Այդ մասին հայտնել է IHA գործակալությունը։

Ձերբակալվածների թվում են 14 սպաներ, որոնք գտնվում են իսկական զինվորական ծառայության մեջ: Բալըքեսիրի դատախազությունը նրանց առաջադրել է ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ Թուրքիայում արգելված կազմակերպությունում կապի համակարգի ստեղծման մեղադրանքներ:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն) մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Խռովությունից հետո Թուրքիայում կալանավորվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել է 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը եւ հերքել մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս