Բաժիններ՝

Իրանը կրկին կփորձի «Զաֆար» արբանյակը դուրս բերել ուղեծիր

Իրանը կփորձի «Զաֆար» արբանյակը ուղեծիր դուրս բերել մայիս-հունիսին: Այդ մասին հայտնել է Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմին։

Նախարարն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ փետրվարի 9-ի երեկոյան իրականացվեց «Սիմորգ» կրող հրթիռի արձակումը՝ «Զաֆար» արբանյակով: Ապարատը չհաջողվեց դուրս բերել անհրաժեշտ ուղեծիր, քանի որ հրթիռը վերջին փուլում չզարգացրեց անհրաժեշտ արագություն: «Զաֆար-2» արբանյակի արձակումը հնարավոր է մայիս-հունիսին»,- Ջախրոմիի խոսքը մեջբերված է գերատեսչության պաշտոնական կայքում:

Նախարարի պնդմամբ, որը նաեւ ղեկավարում է արբանյակների մշակումը, արձակումն ինքը հաջող էր, չնայած այն բանին, որ արբանյակն ուղեծիր դուրս բերելու փորձը հաջողությամբ չպսակվեց: «Այժմ մենք ավելի քան երբեւէ մոտ ենք հաջողության»,- հավելել է Ազարի Ջախրոմին: Նա նաեւ Twitter-ի իր էջում խոստացել է մոտ ժամանակներս իրականացնել «Նահիդ» արբանյակի արձակումը: Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ արբանյակն ընկել է Հնդկական օվկիանոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս