Բաժիններ՝

Ավստրալիայի արևելքում մարդկանց տարահանում են սկսել հեղեղումների պատճառով

Սիդնեյի մի շարք արեւմտյան արվարձաններում եւ Նոր Հարավային Ուելսի նահանգի արեւելյան ծովեզերքին տարահանում է հայտարարվել տեղատարափ անձրեւների, սաստիկ քամու եւ հեղեղումների պատճառով: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել է տարածաշրջանի վթարային ծառայությունը, որը համապատասխան հայտարարություն է զետեղել Twitter-ի իր կայքում։

Ճշտվում է, որ հեղեղումների սպառնալիքի տակ են հայտնվել նահանգի հյուսիսարեւելյան ափի բնակավայրերը՝ Սիդնեյից մինչեւ Փորտ Մակքուորի եւ Քոֆս Հարբոր, Մուրբանք, Չիպինգ Նորթոն, Միլփերա, Փիթ Թաուն Բոթոմս եւ Ռիչմոնդ Լոուլենդս քաղաքներում սկսվել է բնակիչների տարահանում:

Տարածաշրջանում չի աշխատում շուրջ 60 դպրոց, մոտավորապես 150 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, ճանապարհները մասնակիորեն փակ են: Սաստիկ քամու եւ առատ տեղումների պատճառով Սիդնեյում մի շարք շրջաններ են հոսանքազրկվել քաղաքի հյուսիս-արեւմուտքում եւ արեւելյան ափին: Կոմունալ ծառայությունների տվյալներով՝ ավելի քան 87 հազար տուն մնացել է առանց լույսի: Միդնեյի տարածքո

ւմ փակ է 38 հանրակրթական դպրոց: Քաղաքային իշխանությունները բնակիչներին խուրհուրդ են տվել փետրվարի 10-ին աշխատանքի դուրս չգալ եւ ձեռնպահ մնալ քաղաքում ուղեւորություններից: Ավստրալիայի Պետական օդերեութաբանական բյուրոյի կանխատեսման համաձայն՝ սկսված ամբողջ շաբաթվա ընթացքում մայր ցամաքի արեւելյան ափին առատ տեղումներ են սպասվում սաստիկ քամու եւ կարկուտի ուղեկցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս