Իսպանիայի Բարսելոնայի նահանգում դեկտեմբերի 30-ին առնվազն 14 մարդ է տուժել եկեղեցիներից մեկի զանգակատանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Այդ համաձայնագրին , որի ստորագրման մասին դեկտեմբերի 30-ին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարությունը, նախորդել են մի քանի շաբաթ տեւած ինտենսիվ բանակցությունները:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձախողումը (ԳՀՀԾ) կարող է բացասական հետեւանքներ առաջացնել մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այդ թվում` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին:
իստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Ինչպես նշել է վարչապետը, կառավարությունը պետք է ավելի շատ աշխատի բիզնեսի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները վաղ թե ուշ կհանվեն:
Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հիմնական կապալառու «Տիտան-2 կոնցեռնը» (մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառավարման կոնտուրի մեջ) եւ Թուրքիայի Ictas ընկերությունն ստեղծել են համատեղ ձեռնարկություն այդ ատոմային կայանի կառուցման համար:
Իրանը հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում եւ Իրաքում «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման դիրքերի ռմբակոծման խիստ քննադատությամբ եւ այդ գրոհները որակել է ահաբեկչության ցուցադրություն:
ՉԺՀ-ի հարավի Շենչժեն քաղաքի Նանշանի շրջանի ժողովրդական դատարանը դեկտեմբերի 30-ին կայացած հրապարակային դատավարության ընթացքում երեք տարվա բանտարկության եւ 3 միլիոն յուան (շուրջ 422,5 հազար դոլար) տուգանքի է դատապարտել ծագումնաբան գիտնական Հե Ցզյանկույին, որն այնցյալ տարի հայտարարել էր պատմության մեջ առաջին ծագումնաբանորեն վերափոխված երկվորյակ աղջիկների ծնվելու մասին:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն բոլորին հրավիրում է ամանորյա միջոցառման, որը դեկտեմբերի 31-ին տեղի կունենա Առաջին հանրապետության հրապարակում:
Առնվազն 47 մարդ է զոհվել Ֆիլիպիններում «Ֆանֆոն» թայֆունի հետեւանքով, եւս ինը մարդ համարվում է անհայտ կորած:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը պահանջել է երկրի անվտանգությունն ապահովել «հարձակողական» միջոցներով:
ԱՄՆ-ը պատրաստ էանհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ:
Ճապոնիայում կաթնամթերքի եւ շոկոլադե արտադրանքի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Morinaga Inc. ընկերությունը, հայտարարել է շուկայից շուրջ 1,28 մլն բաժակ ժողովրդականություն վայելող Sundae Cup պաղպաղակ հետ կանչելու մասին՝ արտադրանքի մեջ հնարավոր մանր մետաղական մասնիկների ընկնելու պատճառով։
Իրանը ներկայում ունի 800 կիլոգրամ հարստացված ուրան, եւ յուրաքանչյուր ամիս դրա պաշարները կավելանան մոտավորապես 200 կիլոգրամով:
Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքում բազմազավակ մայրը կանգնեցրել է կողոպտիչներին, ովքեր խանութից 10 տուփ շոկոլադ են գողացել, գրում է Daily Star-ը:
Boeing ընկերության տնօրենների խորհրդի ավագ խորհրդական եւ իրավախորհրդատու Մայքլ Լյութիգը, որն զբաղվում էր Եթովպիայում եւ Ինդոնեզիայում Boeing 737 MAX-ի աղետների հետ կապված իրավաբանական հարցերով, հայտարարել է 2019 թվականի վերջին պաշտոնաթող լինելու մտադրության մասին:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ հայկական կողմի ձեռք բերած «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների ֆոնին՝ Ադրբեջանում խոսում են Ռուսաստանից «ՍՈւ 30» գնելու մասին. «Այսինքն՝ շատ հավանական է, որ նաև ադրբեջանական կողմը ստանա իր ուզածը: Դրան պետք է պատրաստ լինենք, որ հետո մեզ մոտ զարմանք կամ վրդովմունք չլինի, թե ինչու Ռուսաստանն Ադրբեջանին վաճառեց նոր սերնդի ինքնաթիռներ»:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 4 օտարերկրացի:
Իսպանիան հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում: Բոլիվիայի ոստիկանությունը արգելել է Իսպանիայի դիվանագետների մուտքը Լա Պասում գտնվող Մեքսիկայի դեսպանի կեցավայր:
ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ արձակված կրակոցներից զոհվել է 2, տուժել 6 մարդ:
Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի «Երջանկություն» կուսակցության «Լուծում. Ստամբուլի անտուն մարդիկ» զեկույցից: Զեկույցի կազմման համար իրականացված հետազոտությունը տևել է 3 ամիս: Պարզվել է, որ փողոցում ապրողների շարքում կան նաև գործարարների երեխաներ, նախկին դերասաններ ու բարձրագույն կրթությամբ անձիք: Այդ անտունների 90 տոկոսն արական սեռի քաղաքացիներ են:
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան հաստատել է 2020 թվականի գազի հաշվեկշիռը:
Ղազախստանի կառավարությունը 4-միլիոնական թենգե (10,5 հազար դոլար) կվճարի Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին:
Չինաստանի հարավի Հայնանի նահանգում գտնվող Վենչանի տիեզերական արձակումների կենտրոնը դեկտեմբերի 27-ին արձակել է իր խոշորագույն կրող հրթիռը՝ «Չանչժեն-5»-ը, որն ապագայում պլանավորվում է օգտագործել չինական լուսնային-մարսյան ծրագրի համար:
Այս մոտեցումների ու միտումների մասին մենք պարտավոր ենք լավ իմանալ, որպեսզի կարողանանք մեր ռազմավարությունն ու մարտավարությունն արդյունավետ մշակել ու իրականացնել։ Սակայն պետք է ընդգծել, որ, համաձայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած 1514 հռչակագրի (որը կոչվում է գաղութացված ժողովուրդներին անկախություն տրամադրելու մասին հռչակագիր)՝ բոլոր ազգերն ունեն սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն հաստատելու իրավունք։ Նույն հռչակագրում նաև ամրագրված է, որ պետք է դադարեցվի բոլոր ռազմական և ռեպրեսիվ միջոցների կիրառումը ոչ անկախ ազգերի դեմ, այնպես, որ նրանց համար հնարավոր լինի իրականացնել լիարժեք անկախության սեփական իրավունքը։ «Լիարժեք անկախության իրավունքը» շատ կարևոր արձանագրում է։
Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության եկել, որ հունվարի 1-ից զրոյացվում են փոխադարձ պահանջները եւ կվերացվեն ունեցվածքի կալանադրումները դատական հայցերի վճիռների հաշվին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Վրաստանի նախագահը ոչ միանշանակ հայտարարություն է արել, որը չի կարող վտանգի տակ դնել հայ-վրացական հարաբերությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահի վերջին հայտարարություններին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ։
168.am-ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց պարզել՝ Հայաստան-Վրաստան արտաքին գերատեսչությունների մակարդակով քննարկումներ եղե՞լ են վերջին շրջանում, Հայաստանն ի՞նչ պահանջներ ունի այս առումով: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց, որ ՀՀ-ի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցը քննարկվում է 1992 թվականից:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները Վրաստանի Գլխավոր դատախազությունում երկու բողոք են գրանցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ. մայրաքաղաքի սակրեբուլոյի (քաղխորհրդի) ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որ քննչական գերատեսչությունը ուսումնասիրի նրա գործունեությունը կոռուպցիոն գործարքների առումով, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: