Boeing-ի գլխավոր իրավախորհրատուն պաշտոնաթող է լինում 737 MAX-ի հետ կապված սկանդալի ֆոնին
Boeing ընկերության տնօրենների խորհրդի ավագ խորհրդական եւ իրավախորհրդատու Մայքլ Լյութիգը, որն զբաղվում էր Եթովպիայում եւ Ինդոնեզիայում Boeing 737 MAX-ի աղետների հետ կապված իրավաբանական հարցերով, հայտարարել է 2019 թվականի վերջին պաշտոնաթող լինելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդվում է դեկտեմբերի 26-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Ես միշտ շնորհակալ կլինեմ Boeing-ին, նրա տնօրենների խորհրդին այդ մեծ ընկերությանը ծառայելու հնարավորության, արտոնության համար եւ բացառիկ տղամարդկանց ու կանանց, որոնք միասին էլ կազմում են Boeing-ը»,- հայտարարության մեջ բերված է Լյութիգի խոսքը:
Մայքլ Լյութիգը Boeing-ի գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնն զբաղեցրել է 2006 թվականից, իսկ 2019 թվականի մայիսին ստանձնել է ընկերության տնօրենների խորհրդի ավագ խորհրդականի եւ իրավախորհրդատուի պաշտոնը:
Դեկտեմբերի 23-ին Boeing-ը հայտարարել է գլխավոր տնօրեն Դենիս Մելենբերգի անհապաղ պաշտոնաթողության մասին՝ Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման դադարեցման հետ կապված սկանդալի ֆոնին: Նրա փոխարինող է նշանակվել Դեւիդ Քելհունը, որն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի 2020 թվականի հունվարի 13-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: